Իմ մասին

6O0A1329

Բարև ձեզ, ես Դավիթ Մեհրաբյանն եմ, ես հինգ տարեկամ եմ: Ես ունեմ մայրիկ, հայրի, քույրիկ, տատիկ: Ես նրանց շաա՛տ եմ սիրում: Ես խելոք  և խելացի տղա եմ, բայց մի քիչ չարաճճի:

Դեպի Լոռի…

Մեր ընտանեկան ճամփորդությունները շարունակվում են և այս անգամ ուղևորվեցինք Լոռու մարզ: Լոռին տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում:  Եղանք Սպիտակի շրջանի Արևաշող գյուղի սրբ. Գրիգոր մատուռում, հաղթահարեցինք բարձունքը մոտ 4 կմ: Լոռու մարզի բնությունը հրաշալի է, գեղեցիկ, թարմ ու սառը օդ: Մատուռում մոմ վառելուց հետք գնացինք անտառ, էն էլ ին~չ անտառ, հրաշք: Ինձ շատ դուր եկավ Լոռու մարզը: ԴԵռ կվերադառնանք այնտեղ, քանի որ շատ վայրերում չեղանք:

Թուխ Մանուկ մատուռ

Այս անգամ մենք այցելեցինք Քուչակ գյուղի Թուխ Մանուկ մատուռը, քանի որ ուժող քամի էր, ես չկարողացա տեսանկարել, այդ պարտճառով նկարաշարով ցույց կտամ և կպատմեմ հետքրքիր փաստեր այս մատուռի հետ կապված:

Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղի է։ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները։

Պատմում են, որ 1828 թվականին Մուշից գաղթելիս բնակիչներն իրենց հետ սայլի վրա դրած բերել են նաեւ մի քար, որի վրա քանդակված է աղավնակերպ գլխով երեք դիցուհիների՝ թեւ թեւի տված պարելիս։  Այդ քարն այսօր գտնվում է Արագածոտնի Քուչակ գյուղից ոչ հեռու, Ապարանի ջրամբարի ափին եւ հայտնի է որպես Քասախի կամ Քուչակի «Թուխ Մանուկ» հուշարձան։

Բոլոր տեղերում, որտեղ եղել են, Թուխ Մանուկին պարտադիր զոհաբերություն է արվում, այն էլ՝ տարբեր ձեւերով։ Ապարանի շրջանի Ծաղկաշեն գյուղում նույնիսկ աղավնի են զոհաբերում, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է։ Ընդունված է ուխտի գնալիս կամ այցելելիս որեւէ բան տանել՝ մոմ վառել, խունկ, գույնզգույն շալ՝ շուշպա, սրբապատկեր եւ այլն։ Թուխ Մանուկներն ունեն բուժիչ հատկություններ, սկսած մաշկային հիվանդությունների, մասնավորապես՝ գորտնուկների բուժումից մինչեւ արյունահոսության եւ անպտղության բուժում։ Տեղեկություն կա, որ Արարատյան դաշտավայրի Արեւշատ գյուղի «Թուխ Մանուկն» անգամ բուժել է 12—ամյա անդամալույծ երեխայի։ սրբավայրի երեք գլխավոր բաղադրատարրերից՝ քար, ջուր, ծառ, կարող է ոչ ծառը լինել, ոչ ջուրը, սակայն քարը պարտադիր առկա է։ Հուշարձանի՝ տնակի մեջ պարտադիր քար է լինում։ Կարող է տնակ էլ չլինի, բայց քարը պարտադիր է։ Երկրորդն էլ այն է, որ պարտադիր կապված է երեխայի հետ՝ կամ երեխայի առողջության, կամ նրան պաշտպանելու, կամ զավակածնության։ Թուխ Մանուկի կերպարը տարբեր վայրերում ներկայանում է տարբեր կերպ. եթե մի տեղում նա փոքր երեխա է՝ 6—7 տարեկան, մեկ այլ տեղ՝ պատանի կամ երիտասարդ, ապա մի ուրիշ տեղ՝ հասուն տղամարդ կամ ալեհեր ծերունի։ Հանդիպում են զինվորական «Թուխ Մանուկներ», անգամ կնոջ կերպարով, ընդ որում՝ կա կին երեխայի հետ, կա միայն կին։ Կա առասպել, ըստ որի՝ Թուխ Մանուկը կին է, որ փախել է թուրքերից եւ խնդրել է աստծուն, որ իրեն քար դարձնի։ Աստված գթացել է աղջկան՝ դարձնելով նրան ժայռ, իսկ վրայից էլ ջուր է գնում։

Ընթերցանության ֆլեշմոբ

104434537_656118895250886_4311627093794450397_n (1)

  • Վախթանգ Անանյան. <<Հովազաձորի գերիները>>, <<Սևանի ափին>>
  • Մկրտիչ Կորյուն. <<Այգեպան Մոսին>>
  • Մկրտիչ Սևանյան. <<Սասնա տուն>>
  • Վահագն Գրիգորյան. <<Հեքիաթներ>>
  • Լեանարդո դա Վինչի. << Հեքիաթներ>>
  • Հանս Քրիստիան Անդերսեն. <<Հեքիաթներ>>
  • Բառնեթ Հադսոն. <<Խորհրդավոր պարտեզ>>
  • Василий Жуковский ««Сказки»»
  • Николай Носов ««Фантазеры»»
  • Валентина Осеева ««Рассказы»»

Իմ առաջարկած ընթերացնության ֆլեշմոբի առաջին մասնակիցը Նարեկ Բեզիրգանյանն է,ապրես Նարեկ ջան, որ արձագանքեցիր:

Դեպի Սաղմոսավանք

Ամառ է <<ին~չ կուզեմ կանեմ>> և ես ուզում եմ ճամփորդել ընտանիքիս հետ, այս անգամ Սաղմոսավանքում ենք:

Это слайд-шоу требует JavaScript.