Месяц: Апрель 2024

ЧЕЛОВЕК ДОЛЖЕН БЫТЬ ИНТЕЛЛИГЕНТЕН

(По Д.С.Лихачеву)

    Человек должен быть интеллигентен! А если у него профессия не требует интеллигентности? А если он не смог получить образования: так сложились обстоятельства? А если интеллигентность сделает

его “белой вороной”* среди его сослуживцев, друзей, родных?

    Нет, нет и нет! Интеллигентность нужна при всех обстоятельствах. Она нужна и для окружающих, и для самого человека.

    Многие думают: интеллигентный человек — это тот, который много читал, получил хорошее образование, много путешествовал, знает много языков.

    А между тем можно иметь все это и быть неинтеллигентным, и можно ничем этим не обладать в большой степени, а быть все-таки внутренне интеллигентным человеком.

Образованность нельзя смешивать с интеллигентностью. Интеллигентность не только в знаниях, а в способностях к пониманию другого. Она проявляется в тысяче и тысяче мелочей: в умении уважительно спорить, вести себя скромно за столом, в умении незаметно (именно незаметно) помочь другому, беречь природу, не мусорить вокруг себя — не мусорить окурками или руганью, дурными идеями (это тоже мусор, и ещё какой).

Интеллигентность надо в себе развивать, тренировать, тренировать душевные силы, как тренируют и физические. А тренировка возможна и необходима в любых условиях.

Злобная и злая реакция, грубость и непонимание других — это признак душевной и духовной слабости, человеческой неспособности жить… Толкается в переполненном автобусе слабый и нервный человек… Ссорится с соседями — тоже человек, не умеющий жить… Не умеющий понять другого человека, вечно обижающийся на других — это тоже человек, обедняющий свою жизнь и мешающий жить другим.

Реклама

Приветливость и доброта делают человека не только физически здоровым, но и красивым. Да, именно красивым.

Лицо человека, искажающееся злобой, становится безобразным. Долг человека — быть интеллигентным перед людьми и перед самим собой.

Дайте ответы на вопросы:

  1. Что значить быть интеллигентным человеком?

  1. Чем образованность отличается от интеллигентности?
  2. Что значит выражение «быть белой вороной»?

Грамматический материал: Местоимения

Местоимение – это самостоятельная часть речи, которая не обозначает ни лицо, ни предмет, ни признак, ни количество, а указывает на них, напр. указывает на предмет/лицо, признак/характеристику, количество. Местоимения обладают грамматическими категориями рода, числа и падежа.

Выпишите из текста личные местоимения. Укажите их падеж и число.

Родная земля

Ровные ряды молодого сосняка тянулись от леса до самой дороги. Мы ехали по степи. Мелкие овражки пересекали её. Это наша родная земля. Цветёт она по весне красными тюльпанами, прорастает золотистым хлебом, зеленеет лесами. Радостно смотреть на эту красоту. Но вот заноет сердце. Ты встречаешь на пути заросший окоп или скромный солдатский обелиск. Много их стоит от Дона до Волги. Остановись и поклонись героям. Это благодаря им ты идёшь по цветущей земле.

С местоимениями составить предложения.Нас, нам, нами, вас, вам, вами, их, им, них, его, ему, ей, ее, тебя, тобой, тебе, меня, мной, собой, тех.

Спишите, вставляя подходящие предлоги. Определите падежи местоимений.1) Егор сидел рядом … мной. 2) Ты всегда был строг … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните … всё это хорошенько. 5) Все принялись хохотать … мною. 6) Вспомните … мне. 7) Мелькнуло … мною моё детство. 8) Он славился … всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся… что-то.

Քիմիա

Նոր թեմա՝ Ջրի քիմիական հատկությունները

Էջ՝ 166-167

Նոր թեմա՝ Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ։

Էջ՝ 168-171

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°Cտաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ 

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:

yay-5293716-digital.jpg

Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները

Реклама

Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:

image153.jpg

Ջուրը համընդհանուր լուծիչ է: 

analiz-vody.jpg

Ըստ ջրում լուծվելու հատկության նյութերը լինում են՝ լավ լուծվող, քիչ լուծվող և գործնականում չլուծվող:

  • Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է չհագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է գերհագեցած:

Լուծելիությունը նյութի առավելագույն զանգվածն է (գ), որը կարող է լուծվել 100 գ ջրում՝ տվյալ ջերմաստիճանի պայմաններում. 

Լ=m(լ.ն.)։ m(ջուր)⋅100

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

ա) ցանկացած նյութի դեպքում

բ) ջուր նյութի դեպքում

  1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

ա) մնում է անփոփոխ

բ) փոքրանում է աննշան չափով

գ) մեծանում է

դ) փոքրանում է զգալի չափով

  1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:
  2. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի են թարկվում:
  3. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

ա) նյութաքանակները

բ) ծավալները 4°C-ում

  1. Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p= 1գ/մլ։
  1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:
  2. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:

Հայոց լեզու

Дата: 19 апреля, 2024Автор: arevikmuradyan0 Комментарии

Լրացնել բաց թոդնված տաււեբը՝ ր կամ ո.
Գալտւն է. կենսաթ…թի…, կա,..վ.. ան գարուն։ Մ…ափած բնությանը
դա+.թնամ I, դարդարկում դա…կա… գայնելտկ։ Կի…ճևրամ լսկամ է ա…ջի
ոԱնոցը. կագ…ի ա ա…յածի մռնչյունը. |պ…ծան ւրիղմի մեջ գորտերն են
կ…կ…ում։ Վերադառնում են ա…ագի|ներն ու կ…ունկները։ ԳԵւրերը հորդա–
նում են, փ…փ…ամ։ Թեև օդը դեռ սա…ս…ուն է, գո…շ, զանգա… ամպերը
հաճախ են պատում երկինքը, գ…գ…ում, անձրևում, միևնույնն է, տիեզերքն
ապ…ում է գարնանային հ…ճվանբ։ Ե…եսուն տարի այդպիսի սառնամանիքներ. մա…ախադ չէր եղել։
Եռօրյա դադարիդ հետո ամրոդամերձ հրապարակ են դուրս եկել զինավարժ պատանիները՝ հեծած ձիեր, որոնք կայտա… վրնջում են, և քամին փ…փ…ադնում է նրանդ քաշերը։ Մարտիկները կ…ունկներով խթանում
Են ձիերին, ստիպում սլանա)։ Պայ տա/։. Հովհաննեսը, կ…թնած պատին,
նայում է ու ք…թմնջում.

-Ախ դուք, բա…բա…ոսներ, անասունին խնայել չգիտեք։
Մ…թմ…թում է, բայդ և անբա/։.բա… ժպտում։ «Ի՜՜նչ կտ…իճներ են,–
խորհում է նա – ք…տնաջանորեն մարզվեդին։ Սիրտս մ…մ…ում է, որ փոխանակ կռթվելու, հայրենին շենադնհլու՝ մարտի են դուրս գալու»։
Իսկ տղաները, ամեն կա…գ մոռադած, թ…չում են ջրերի վրայով,
թ…ջփոմ, ուրախ հ…հ…ում։ Մերթ ա…շավում են՝ պա., կով դեմքը ծածկած,
մերթ պա…կում ձիու փորի տակ, ապա թամբի վրա թ…վ…ում. միմյանդ
գ…գ…ում, թե ով կլինի հաղթողը։ Ադամն ա…շավում է՝ ինչ-որ երգ մ…մ…ա–
լով, Գներդ խոժոռ, հայադբն ուղղած ընկերներին, խոշո… ձեռքերում տա–
պա…, դիտում է մրդույթը։
Վարժանքը կշարունակվեր, եթե հրապարակ չմտներ մի շքեղ կա…ք։

3.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար, վախից: (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր : (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ):

4.Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված) հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր: Մարդիկ ուզում են կյանքը հեշտացնել և հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են , որ իրենց անհրաժեշտ իրերը մ իրենց մոտ լինեն: Գնալով անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա գրպանի հեռուստացույց է արտադրել: Ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն երեք հարյուր հիսուն գրամ է : Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր է : Դա ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար , գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

1.Գրի՜ր մտքերդ ՝ընտրելով թեմաներից որևէ մեկը․

Եղեք ազնիվ,բաց ու բարի

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Կյանքի ամենակարևոր դասը

Ամփոփում

Տալ բառերի բացատրություն.

Ափսոլուտիզ-Բացարձակ՝ միահեծան իշխանություն:

Նացիալիզմ-Ազգայնացում

Ազատական-Մի բանից ազատվելու իրավունքի փաստաթուղթ:

Ազգայնականություն-Ազգայնական լինելը:

Ահաբեկչություն— Ահաբեկչական մեթոդների գործադրություն, ահաբեկչական գործունեություն:

ԱՄՆ-ի անկախության հռչակագիրՄիացյալ Նահանգների անկախության հռչակագիր (անգլ.՝ United States Declaration of Independence), Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝ բրիտանական գաղութների (13 նահանգների) ներկայացուցիչների՝ Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված հռչակագիր, որն ազդարարում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Անկախության հռչակագիրը կազմված է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների գաղափարների ոգով՝ Թոմաս Ջեֆերսոնի նախագծի հիման վրա։ Անկախության հռչակագիրը հռչակում էր բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առջև, ժողովրդի գերիշխանությունը և ժողովրդի իրավունքները ոտնահարող կառավարության դեմ նրա ապստամբելու իրավունքը և այլն։ Քննարկման ժամանակ Հարավի ստրկատեր հողատերերի պահանջով հռչակագրի նախագծից հանվեց ստրկությունը և ստրկավաճառությունը դատապարտող կետը։

Աձի անձեռնմխելիություն-Անձի անձեռնմխելիություն, մարդու հիմնական և անօտարելի անձնական իրավունքներից։ Ենթադրում է կամայականության անթույլատրելիութ­յուն ճնշամիջոցների կիրառման ժամա­նակ։ Անձի անձեռնմխելիությունը երաշխավորված է հետևյալ դեպ­քերում՝

  • հանցակազմը պետք է հաս­տատվի օրենքով
  • կալանքի որոշումը կարոդ է գանգատարկվել դատարան, և կալանքի առավելագույն ժամկետը սահմանվում է օրենքով (առանց դատա­րանի որոշման)
  • կալանավորումը կա­րող է տրվել միայն դատարանի որոշմամբ
  • մարդն ազատազրկման պետք է դատապարտվի միայն այն դեպքում, երբ նրա մեդավոլաւթյունը հաստատվում է օրենքով սահմանված կարգով իրակա­նացված քննությամբ եւ դատավարութ­յամբ։

Աշխարհի արհեստանոց

Արդյունաբերական հեղաշրջումԱրդյունաբերական հեղափոխություն, ձեռքի աշխատանքից անցումը մեքենայականի, մանուֆակտուրայի վերածումը ֆաբրիկայի։ Դա ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման։ Արդյունաբերական հեղափոխությունը տարբեր երկրներում տեղի էր ունենում տարբեր ժամանակահատվածներում, սակայն ընդհանուր առմամբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց XVIII դարի կեսերից և ավարտվեց XIX դարում։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով տեղի ունեցավ արդյունաբերության արագ զարգացում և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ։

Բազմազկը տրություն

, բանվորներ,կանցլեր, կապիտալ, խղճի ազատություն, լուսավորական շարժում , լուսավորյալ միապետ , պացիֆիստական շարժում , թանզիմաթ, դեմոկրատիա , իշխանության տարաջադման սկզմումբ , հայդուկ , հեղափոխություն ,

Մաթեմատիկա

Առաջադրանքներ․

1.Հաշվիր խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը 2,1 սմ է:

2,1×2,1= 4.41

4.1×6= 26.46

2.Գտեք այն խորանարդի նիստի մակերեսը,որի մակերևույթի մակերեսը հավասար է 24սմ2 :Կարո՞ղ եք գտնել այդ խորանարդի կողը։

24:6=4

3.Ուղղանկյունանիստի հիմքը a=6սմ և b=7սմ կողմերով ուղղանկյուն է, իսկ կողմնային կողը՝ c=8սմ։ Գտեք այդ ուղղանկյունանիստի`

ա) հիմքի մակերեսը

42

բ) կողմնային մակերևույթի մակերեսը

(8•6)2+(7•8)2=152

գ) լրիվ մակերևույթի մակերեսը․

194

Հայոց լեզու

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:

Գործնական աշխատանք։

1.նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ:

Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում: Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին: Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին: Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում: Այդ կետում դրված թուղթը կայրվի: Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում: Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց։

2.Տրված նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված գոյականներին ավելացնելով տրված հարցերին պատասխանող որոշիչ երկրորդական նախադասություններ:

Օրինակ` Հայացքը սահում է այն առարկաների վրայից (ո՞ր)- Հայացքը սահում է այն առարկաների վրայից, որոնք փոքրիկն անկանոն շաղ էր տվել սենյակում: Ձկնորսի ցանցը մի այնպիսի ձկնիկ ընկավ, որն շատ սիրուն էր : (ինչպիսի՞) Նայում էր ծովի ալիքներին , հանգստացնի նրա գլխի մտքերը: (ո՞ր) Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին, վերցնեն և սպանեն։: (ո՞ր) Ճիշտ էր այն պատասխանը, որը դու տվեցիր նրան ,բայց ասածտ վիրավորական է: (ո՞ր) Չհամոզեց այն բացատրությունը: (ո՞ր) 288. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում (վերաբերում) ենթական: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք, տեքքստի ինմաստը : (ի՞նչը) Արդեն որոշել եմ,որ երբ մեծանամ կդարնամ հայտի գրող;: (ի՞նչ) Բռնակալները սպանում են, անուղեղ օգնականներին: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր, ավելը որպիսզի մաքրեր նավը:, (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք, Դօնից կարեղ ես հանգստանալ: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին , կեղտոտ մարդասպնի։: (ո՞ւմ մասին)

4. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք, որ կյանքի հետ չի կարելի խախալ;: (ի՞նչ) Արդեն որոշել եմ, որ պիտի դառնամ հայտի գրող: (ի՞նչ) Բռնակալները սպանում են , գեներալին ,որովեհետև նա սխալ գործեց : (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր, նրա օգնականի կապիկին : (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք, ոստիկաններից կարաս հանգստանաց,: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին, ջահել բիզնեսմենների։: (ո՞ւմ մասին)

Պատմություն

Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին:

Հայոց պատմություն, /էջ 153-168, դասարանական , գրավոր պատասխանել հարցերին:

Հետազոտական աշխատանք/ Այս աշխատանքը ներկայացնել յուրովի ՝ տեսանյութ, հետազոտական, մեկ անհատի ուսումնասիրություն, վերլուծություն,…/

Սահմանել մշակույթ հասկացությունը:

Ներկայացնել կրթական համակարգը, համեմատել արդի շրջանի հետ:

Գիտության զարգացումը

Հայագիտություն

Գրականություն և մամուլ

Արվեստ և ճարտարապետություն

Առաջադրանք 2

 Հայկական գաղթավայրերը նոր շրջանում:

1.Ներկայացնել հիմնական գաղթավայրերը:

Սիրիա և Լիբանան։ — Կիլիկիայի հայկական պետության կործանումից հետո հայկական մի հոծ զանգված ապաստան գտավ Սիրիայում։ Աշխուժացան այնտեղ արդեն գոյություն ունեցող համայնքները։ Դրանցից Նշանավոր էր Հալեպի գաղութը, որը գլխավորում էր տանուտերը։ Հայերի հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կառուցվում է Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մինչև XV դ. վերջը հայերի թիվն այնբան է մեծանում, որ կառուցվում է նաև երկրորդ եկեղեցին։

Կոստանդնուպոլիս։ 

Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով հայերի հոսք էր տեղի ունենում դեպի կայսրության արևմտյան տարածքներ։ Հայերը հաստատվում էին հատկապես մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Նրանք շփվում էին բյուզանդական հարուստ մշակույթի հետ և կրում նրա բարերար ազդեցությունը։

Թուրքերը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո (1453թ.) սկսեցին քաղաքը վերաշինել։ Նրանք Փոքր Ասիայից գաղթեցնում էին հույների, հրեաների և հայերի։ Նրանց տրվում էին արտոնություններ՝ քաղաքը բարեկարգելու համար։ 1461թ. ձևավորվում է հայոց հոգևոր իշխանությունը՝ պատրիարքությունը։ Պատրիարքը տնօրինում էր ամբողջ արևմտահայության գործերը։

Պարսկաստանի հայկական գաղութները։ 

Պարսկաստանում հայ բնակչություն է հաստատվել հնագույն ժամանակներից։ Սակայն հայությունը այստեղ մեծաքանակ դարձավ 1604–1605թթ. Շահ Աբասի կազմակերպած մեծ բռնագաղթի հետևանքով։ Պարսից շահը, ինչպես հայտնի է, ավելի քան 300 հազար հայերի Հայաստանից տեղափոխեց Պարսկաստան։ Սակայն նրանց մեծ մասը ոչնչացավ սովից, ցրտից և համաճարակներից։ Կենդանի մնացածները հաստատվեցին Մազանդարանում, Սպահանի շրջակայքում և այլ վայրերում։ Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը։ Շահը ձգտում էր հայ արհեստավորների ու վաճառականների միջոցով շենացնել երկիրը։

Նորաբնակները մի շարք արտոնություններ ստացան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Դատական գործերը վարում էր քաղաքագլխի տեղակալը։ Հայերն օգտվում էին նաև դավանանքի ազատությունից, կառուցում եկեղեցիներ ու վանքեր։ Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Միջերկրական ծովով նրանք կապվում էին Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, իտալական քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականները ստեղծում են իրենց առևտրական ընկերությունները։ Այդ ընկերությունները առևտրական պայմանագրեր են կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը 1667թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի և Ռուսաստանի տարածքով՝ եվրոպական երկրների հետ։

Ռուսաստանի հայկական գաղութները:

 Հայերը Ռուսաստանում հաստատվում են համեմատաբար ավելի ուշ։ Հայկական փոքր համայնք գոյություն ուներ Մոսկվայում XIV-XV դդ., որն ավելի աճեց XVI-XVII դդ.։ XVI դ. հայերը հաստատվում են Աստրախանում, Կազանում՝ կարևոր դեր խաղալով վոլգյան առևտրում։ Այստեղ հայկական գաղթավայրերը հատկապես ուժեղանում են XVI դարի երկրորդ կեսից, երբ Կազանի և Աստրախանի խանությունները միացվում են Ռուսաստանին։ Հիշյալ գաղթավայրերը բարգավաճեցին XVI-XVII դդ., մասնավորապես վոլգյան առևտրի զարգացման շնորհիվ։

Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները։ 

Օգտվելով հայերին շնորհված արտոնություններից` 1735թ. նրանցից մի խումբ հաստատվում է նորակառույց Ղզլար ամրոցում։ Հայկական մեկ այլ զանգված 1763թ. նակություն է հաստատում նոր հիմնադրված Մոզդոկ բերդ-ամրոցում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեցին Եկատերինոդարի (Կրասնոդարի), Մայկոպի, Ստավրոպոլի և այլ քաղաքների հայկական համայնքները։ 1839թ. չերքեզահայերը հիմնեցին Արմավիրի հայկական գաղութը։ Այդ հայկական համայնքները, մանավանդ Ղզլարը և Մոզդոկը, ստացան արտոնություններ։ Նրանց թույլատրվում էր ազգային սովորույթներով դատավարություն վարել, ազատ առևտուր անել։ Ղզլարը և Մոզդոկն ունեին իրենց ռաթհաուզը, որը զբաղվում էր համայնքի դատական և վարչատնտեսական գործերով։ Նորաբնակները սկսեցին մշակել բրինձ, բամբակ, քունջութ, խաղող և այլ կուլտուրաներ։ Նրանք լայն չափերով զբաղվում էին հատկապես խաղողագործությամբ։ Ղզլարի և Մոզդոկի հայերը թթենու մեծատարած այգիներ էին պահում մետաքս ստանալու համար։ Արդյունաբերական ճյուղերից զարգացած էր հատկապես գինու և օղու արտադրությունը, որը շատ մեծ ծավալ էր ընդունել։ 1823թ. հայերին պատկանող ձեռնարկություններում արտադրվել է 96 հազար դույլ օղի։ Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և արտաքին առևտրին։ Երկրամասի հայ համայնքներում մշակույթն արտահայտվում էր գերազանցապես դպրոցական-կրթական և թատերաերաժշտական ասպարեզում։ 1912թ. Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում դպրոցների թիվը հասնում է 34-ի: Նրանցում սովորում էր 2300 երեխա։ Այդ գաղթօջախները ունեին իրենց թատերական, երաժշտական խմբերը։

Ռումինիայի հայկական գաղութները։

 Ներկայիս Ռումինիայի մեջ մտնող Մոլդովայում, Վալախիայում և այլ երկրամասերում հայաշատ գաղութներ առաջացան XIV դ.։ Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է XV և հաջորդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը՝ քաղաքային խորհուրդները։

Երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին առևտրում մեծ էր հայերի դերը։ Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին հայկական սայլեր անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ։ Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ Այստեղ ևս հայերն օգտվում էին դավանանքի ազատությունից։

Ֆրանսիա։ 

Դեռևս միջնադարում ձևավորված հայկական փոքր համայնքները և հայ-ֆրանսիական կապերը նոր շրջանում մտան լայն հունի մեջ։ Տնտեսական կյանքում առանձնանում էր առևտուրը։ Հայ վաճառականները Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես Մարսելում, կազմակերպում են ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։  Այնտեղի հայ բնակչությունը փոքրաթիվ էր, ուստի Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին։ Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փաիրզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում
հիմնադրված Մուրադյան վարժարանը։ 1850-ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները: Հետագայում լույս տեսան «Արմենիա», «Հնչակ» և ուրիշ պարբերականներ ։ Այդ հանդեսներից առավել նշանակալից է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» թերթի և Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի դերը։ Փարիզի հայ ուսանողները հիմնում են «Արարատ» և այլ ընկերություններ։ Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում` նորագույն ժամանակաշրջանում:

Անգլիա։ 

Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին ։ Այդ ժամանակ Կ. Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն, որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։ Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դարի վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը: Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակները ունեին։ Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։ Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20-րդ դարում։

2.Հիմնավորել գաղթավայրերի դերը հայապահպանության գործում:

Հայկական գաղութները նշանակալի դեր են կատարել հայ և օտար ժողովուրդների հարաբերություններում։ Այս շրջանում իրենց գոյությունը պահպանեցին դեռևս միջնադարից եկող շատ գաղթօջախներ։ Դրանց զուգահեռ Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում ձևավորվեցին հայկական կենսունակ համայնքներ։ Հայկական գաղութներում ոչ միայն պահպանվեցին, այլև զարգացան հայկական մշակութային ավանդները։ այկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն ու բարքերը, հայկական մշակույթը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր:

10.04.24

Բայական անդամի լրացումներ

274.Հարցական դերանունները փոխարինի՛ր բայական անդամի լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր դեպքի վայրում մահացածի արտաքինը։(ո՞ւմ), (ի՞նչը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են աշխարհը։(ի՞նչը):
Լավան մոտենում էր մոտակա գյուղին։(ինչի՞ն):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում սարերում մոլորված հովվին։(ո՞ւմ):
Լեռները դղրդում էին որոտից։(ինչի՞ց):
ժայռի գագաթը միայն մեքենայով (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

275.Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող լրացումներ:

Օրինակ՝ Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն:
Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում իրենց թերակղզու մասին։: (ինչի՞ մասին)
Վերջապես արևը տաքացրեց հոգնած որսորդին: (ո՞ւմ)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան հնադարյան շինությունը: (ի՞նչը)
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան քարանձավին: (ինչի՞ն)

276.Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և նշիր՝ ինչ պարագա է:
Օրինակ` (Ե՞րբ) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(Ո՞րտեղ) Սենյակում տանջվում էինք անտանելի տոթից:
(Ինչո՞ւ)Գեղեցիկ տեսարաններով գերված՝ շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց ուժեղ մխալ (ինչպե՞ս):
(Ե՞րբվանից) Երկուշաբթի օրվանից տեղումները շատացան:
Նրանք քաջ առյուծի պես մարտի ելան (ինչպե՞ս):
(Ո՞րտեղ)Մոտակա անտառում գիշերեց թափառախումբը:

277.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
Ի՞նչ է տեղի ունենում:
Սարսափելի տեսարան է լինում:
Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
Տեղումներով առատ վայրեր շատ կան:
Սրընթաց ցեխագետեր էին հոսում:

278.Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Վագրը ծառի ետևից մռնչաց: (ի՞նչ պատճառով)
Նավակը մյուս ափին էր կանգնած: (ի՞նչ պատճառով)
Ինքն էլ իր ասածին չի հավատում: (ինչո՞ւ)
Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (ինչո՞ւ)

279.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան պարագայով:

Այդպիսի տղային պետք է ամենուրեք փնտրել: (որտե՞ղ)
Քարավանը անապատով ծանր-ծանր առաջ էր շարժվում: (որտեղո՞վ)
Նրան ամռանը անապատում հանդիպեցի: (ե՞րբ)
Առավոտից մի քանի անգամ պատմեց այդ պատմությունը: (ինչքա՞ն)
Արդեն շատ ուշ էր: (ինչքա՞ն)
Թոռան գալը տատին անչափ կուրախացնի: (ինչքա՞ն)
Մի՞թե այդքան շատ սիրում էր կատվին: (ինչքա՞ն)
Նավը արագորեն հեռացավ: (ինչպե՞ս)

280.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (ո՞ր դեպքում)
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (ո՞ր դեպքում կամ ի՞նչ պայմանով)
Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել: (ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում)
Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (ինչո՞ւ, ինչի՞ համար)

Պատմություն

Գիտությունը սկսեց ընկալվել ,որպես հասարակություն առաջթացի, կարեւորագույն նախապայման։ Հիմնարար գություները,

Չառլս Դառվին -ագլիացի մեծ բնագետ , էվալության տեսության հեղինակ։

Դ.Մեդելեվ — հայտնաբերեց քիմիական տարերի պարպերականության օրենքը ։

Ա. Այնշթայն- մշակեց տիեզարական ժամանակի տարածության նյութի զանգվածի , էներգիայի շարժման նոր տեսություն ։

Գ. Մենդել- գենետիկա։

Լ . Պաստյոր- մանէաբանություն։

Ջ.Մակսվել- էլեկտրադինամիկա։

Է.Ռեզերֆորդ Ն.բոր- ատոմական ֆիզիկա ։

Գ.Մարկոնի-ռադիօ։

Ա.Բել-հեռախոս։

Գ. Դայմլեր- ներքին արյան շարժիչ։

Թ.Էդիսոն — էլեկտրական լամպ։

Հոգեբանություն- Զիգմունտ Ֆրոյդ։

Գրականություն և թատրոն — Գի Դը Մոպասան, Բերնարդ Շու , Ֆիոդեր Դոստոյեվսկի , Լեվ Տոլստոյ , Ջեք Լոնդոն , Անտոն Չեխով, Ս Բեռնար , Է Դուզեն — տաղանդավոր դերասաններ։ 1895-Թվականին Լուի և Օգյուստ Լյումիեր եղբայրները Փարիզում , առաջին անագամ ցուցադրեցին , ( շարժուն լուսանկարը )

Կերպարվեստը և ճարտարապետությունը — Ֆրանսիայում առաջացավ նոր ճյուղ իմպրեսիոնիզմ ( անմիջական տպավորություն) Կ.Պիսարո, Կ. Մոնե , է Դեգա, Օ. Ռենուար ։ Քանդակագործ — Օ. Ռոդեն։

1889-Թվականին կառուցվեց Փարիզի Էյֆելյան Աշտարակը ։

Երաժշտությունը և օպերան- Կոմպոզիտորներ- Կ. Դեբյուսի , է . Գրիգ , Յ. Բրայմս , Ջ. վերդին ( Աիդա օպերա ) , Ժ.Բիզեի ( կարմեն) , Ռ.վագները , Ջ.Պուչինի , Պյոտոր Չայկովսկի ։

Պատմություն

Առաջադրանք 1

Համաշխարհային պատմություն,  էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/

Դիտել տեսանյութը1,   տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ, Գ. Յունգ

3.Ալֆրեդ Նոբել

Առաջադրանք 2

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը