Рубрика: Գրականություն 7-1

Գրականություն

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Համեմատաբար անկախ երկու մասի բաժանե՛ք հեքիաթը։ Հիմնավորե՛ք առաջին մասի անհրաժեշտությունը հեքիաթում։

բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք՝  Ձեր պատասխանը հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Կրակի ջերմության կարիք ոչ ոք չուներ։

Համաձայն չեմ ջերմությունը մեզ համար շատ կարևոր է։

  • Թզենին սիրում էր ծաղրել և ընդամենը ծիծաղում էր փոթորկի վրա

Ես համաձայն եմ ։

  • Փոթորիկն ու ամպրոպը հաղթեցին թզենուն՝ շանթահարելով նրան։
  • Իմաստնությունը մարմնի մեծության հետ չի կապվում։
  • Թզենին անվախ էր և ուժեղ, անտարբեր էր սպառնալիքների հանդեպ

Այո։

  • Փոթորիկն ու ամպրոպը պարտվեցին։

Ոչ

  • Միայն ամպրոպ-փոթորկի ժամանակ գարնան երգը հնչեցնողը կարող էր կրակ նվիրել։
  • Կենդանիների համար միևնույնն էր՝ կրակ կա՞, թե՞ չկա։

Նրանք առանց այդ կրակի չէին ապրի ։

  • Թզենին անշրջահայաց էր․ իզուր զոհվեց հրկիզվելով։

Գրականություն

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:

Բարդ-Դիմահայաց,զբոսայգի,հուշարձան,նստարան,նկարակալ,

Ածանցաոր-


2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:

Այո։

Սահրյան

Ժայռից մասուր է կաթում/ Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
 Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
 Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
 Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
 Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
 Աշուն է, ուշ է:

Այս իմ հրաշք աշխարհն է/
 Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
 Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
 Երկնքի մեջ արտ է ծլում,
 Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Հայաստան ասելիս/ Սահյան

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
 Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
 Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
 Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
 Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
 Կմնամ, կլինեմ այսպես:

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված, 

Հիսուսի պես, ապառաժի
 Կողին խաչված այս կածանը:

Դավադրություն

Առաջադրանք՝ ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ

1 Գրիր և բացատրիր անծանոթ բառերը։

2 Մեղադրիր տղաներին ։

3 Ինչու էին ուզում տղաները վրեժ լուծեին ։

4 Արթարացրու տղաներին ։

5 Դու ինչ կանեիր տղաների տեղը։

6 Ոնց ես կարծում տղաները ճիշտ արեցին թե սխալ , Գրիր քո կարցիքը։

Կարդում ենք և թարգմանում արևմտահայերեն, առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Թարգմանություն

Այն զորավոր առյուծ, որ նստած մի ժայռի վրա , տեսնում է , որ գազանները սասափահար վազում էն: Առյուծը հարցնում է , թե ինչու՞ եք վախենում և ով է ձեր վախը:

-Դու ել փախիր — ասում է — որովհետև մարդ է գալիս :

—Ով է մարդը,- հարցնում է առյուծը — եդ ինչ ուժ ունի , որ դուքել փախչում եք :

— Կգա քեզ ել կվնասի ,-ասացին: Իր ուժերում վստահ ՛ առյուծը մնում է իր տեղում :՚ և ահա գալիս է հողագործ մարդը :

— Արի կռվենք ,- ասում է հպարտ առյուծը :

— Շատ լավ ,- ասում է մարդը ,-բայց քո զենքերը մոտդ են , մինչ իմոնք տանն են: Քեզ կապեմ , որպիզի չփախչես, իսկ ես գնամ բերեմ զենքերս, որ կռվենք : Առյուծն ասում է :

—Երդվիր , որ կգաս և ես կհավատամ քեզ :

Մարդը երդվում է , իսկ առյուծը համաձայնվում է կապվել : Մարդը հանում է պարանը , և առյուծին կապում կաղնու ծառին , ապա կտրում է մի մեծ ճյուղ և սկսում զարկել առյուծին : Առյուծը գոռում է

—Ավելի ուժեղ սարկիր և անխնա զարկիր կողերիս , որովհետև այս խելքին այսպիսի ծեծ է վայել :

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Թարգմանություն

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա , նրան առնում է ուսին , և տանում էանտառ , թողում է անտառում և վերադառնում; Տարիներ հետո նա ամուսնանում է որդի է ունենում խնամում ու մեծացնում է նրան ; Սակայն ,այս տղան իր հոր նման երխտամոռ էր : Օր նել եկավ , երբ իր սիրտնել նեղվեց առավ իր հորը ուսին ու սար բարձրացավ :

— Սղաս այստեղ ինձ նետիր և գնա ,- ասեց հայրը:

— Իսկ ինչու հենց այս տեղ ,— Հարցրեց տղան :

— ԵՍ իմ հորը այս ծառի մոտ եմ բերել ,-պատասխանում է հայրը հոգոց հանելով:
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Թարգմանություն

Օրեր ից մի օր աղվեսը աքլորին ասաց :

— ԻՆչ լավ ու անուշ կերգես աքլորիկ: Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի: Ափսոս ով շուտով կզրկվեմ քեզ լսելու հաճույքից, մեղաովը Սուրբ Կարապես ուխտ պիտի գնամ : սիրոնիկ խնդրում եմ առաջնորդես հավանոց , որպեսզի թողություն խնդրեմ հավերից : Այս քաղցր խոսքերից աքլորիկի սիրտը փափկեց ու նա ասաց :

—Գնանք քեզ ցույց տամ հավանոցը:

Աղվեսը աքլորի ետեվից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին և ուտում , հետո ել ուտում է աքլորի , ասելով :

—Իմ սիրուն աքլորիկ գիտես ինչ դճվար է Սուրբ Կարապես սոված փորով ուխտի գնալը :


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Թարգմանություն

Մարդը անընդհատ աղոթում էր աստծուն ու խնդրում էր :

— Աստված մի անգմա էլ ինձ տուր ինչ կլինի, տուր , որ ես էլ մարդավարի ապրեմ :

Աստծու հրեշտակներից մեկի խիղճ տանջու էր ; Նա գնաց Բարձրեալին քով ու ասեց :

—Տեր Աստուած , ոչ ոք խնդրանքով ասյքան չէր աղոթել քեզ : Մեղք է նա : Մի անգամ էլ այդ մարդուն տուր :

— Ասելիք չունեմ , կօգնեմ, կտամ : Բայց բասկաթոռին վրա նստածժ հա կասի տու հա տուր: Նման մեկին ինչպես տամ : Պարկելու տեղը գոնե թող հելի գորշ անի , այդ ժամանակ ես կօգնեմ:



Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Թարգմանություն

Ագահ ու աչկածակ մարդը Աստծուն հետեվևալներ խնդրում :

— Տեր Աստված ,այնպես արա , որ ինչ բանի ,որ դիպչեմ ոսկի դառնա : Աստվածն կատարում է նրա ուզածը : Ագահը կանադը կվերցնի , որ հաց կդր ապա ոչ միայն դանակը կդարնա ոսի այլ նաև հացը: Լեռապատառ կգնա ջուր խմելու գավաթին հետը ջուրն էլ ոսկի կդառնա :

— Վայ Աստված իմ , այս ինչ փորձանք բերեցիր գլխիս , չեմ ուզում , էլ ոսկի չեմ ուզում , միայն կխնդրեմ , որ տվաձտ հետ վերցնես : Աստվածը ագահ մարդուն չլսեց , և նա ոսկու մեջ թաղվաձ , այնքան սովեց և ծարավեց ,որ մի քանի օր անց մահացավ:
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Թարգմանություն

Մի անգմա մկների ժողովը հավաքվեց խոսելու համար , թե ինչ անեն ջղայն կատվից զգուշանալու համար :

— Եկեք կատվի վզից զանգակ կապենք : Կատվի երեվալուց , զանգակի ձայնը կհանի ,մենք էլ դա կլսենք և կփախչենք: — Ասեց մեկ մուկը :

— Ինչ հրաշալի բան ասեցիր, — Ասեցին մկները:

Ուրիշ մուկ էլ հրաշալի է ,բայց թող մեջտեղը հելի նա , ով կարողանա զանգակը վզին կապի :

Բոլոր մկները իրար նայեցին ու քար լռուցյուն տիրեց :

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Ստեղծագործական աշխատանք

Գրեք փոքրիկ ստեղծագործական աշխատանք

Գարունը իմ հոգում ։

Գարունը իմ հոգում սրտիս մեջ շատ շատ ծաղկեր, սառը ձմեռից հետո այսպես սիրուն արև , կանաչել է գետինը լանջեր չքնաղ,իմ սիրուն գարուն իմ սիրուն կանաչ։

Ողջույն գարուն ։

Ողջույն գարուն ես երկար էի քեզ սպասում ,ձմեռը պրծավ ձյունը հալվեց գարնան արևից , սպիտակ գետինը փոխվեց կանաչ լանջեր, սիրում եմ քեզ գարուն ցտեսություն ձմեռ մեկ տարի հետո կտեսմվենք ։

Արդեն գարուն է։

Արդեն գարուն է շատ սիրուն է դրսում կանաչ և կանաչ , թիթեռը թռնում է արև վառում, դու միշտ իմ սիրում ես իմ սիրուն գարուն։

Թումանյանի մեծ վիշտը

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր:

Հովհաննես Թումանյանի սիրտը

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։
1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։ Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։ Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։
1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։
Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։
Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։

Քառյակներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Հայկական ամանոր

Հացը՝ ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացԱմանորյա հայկական մաղթանքներահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:

Ամանորյա հայկական մաղթանքներ

Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից: