Рубрика: Ուսումնական ամառ 2020

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Հաջորդ գիրքը, որ կարդացել եմ <<Բարոն Մյունխհաուզենի արկածները>> գիրքն է: Դա մի փոքրիկ ծերուկի մասին է, ով սիրում էր տարբեր զվարճալի և անհավանական պատմություններ պատմել: Մարդիկ նրան լսում էին և ծիծաղում, ոչ ոք չեր հավատում նրան: Ինձ ամենաշատը դուր եկավ <<Ութոտանի նապաստակը>>, այդ նապաստակը իբրև ուներ ութ ոտք և երբ վազելուց հոգնում էր, շրջվում էր մեջքի վրա և շարունակում այդպես վազել:

 

Գիտելիքի օրը բարձունքին

Նոր ուսումնական տարին սկսվեց և նոր ուսումնական տարվա կապակցությամբ որոշեցինք հաղթահարել Սբ. Հովհաննես մատուռի բարձունքը: Որոշեցինք և ճամփա դուրս եկանք: Երևանից մինչև մատուռը մոտ 120 կմ է: Սուրբ Հովհաննես մատուռ, (Ղալթախչու Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։

Ղալթախչին՝ այժմ Հարթագյուղ, ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողը կոչվել է ղալթախչի։

Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։

Ծովի մակերևույթից ունի 1730 մ բարձրություն։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղից կամ Մեծ Պարնի գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։

Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։

Օզ կախարդը

Այս ամառ կարդացի մի քանի գրքեր, որոնցից մեկը <<Օզ կախարդ>>ն  է:

Լինում է չի լինում աղջիկ է լինում, նա մի շուն է ունենում: Մի օր ուժեղ փոթորիկ է լինում, որի հետևանքով և՛ իրենց տունը, և՛ գյուղի տները ավիրվում են: Դորոթին շատ փորձությունների միջով է անցնում, չար և բարի կախարդների է հանդիպում, տուն վերադառնալու ճանապարհին նոր ընկերներ է ձեռք բերում: Իր նպատակասլացության հետևանքով հասնում է իր ուզածին, վերադառնում է տուն: Պատմվածքի հերոսներն են՝ վախկոտ առյուծը, խրտվիլակը, կախարդը, փոքրիկ մարդուկները, կապիկները:

Ինձ դուր եկավ պատմվածքը, աղջիկը՝ Դորոթին և իր ընկերները: