Рубрика: Ֆիզիկա 8

Ֆիզիկա

§44. Տեսակարար ջերմունակություն.

§45. Ջերմային հաշվեկշռի հավասարումը.

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:
            2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:


            3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս , թե որքան ջերմաքանակ է պետք միեւնույն զանգվածով տարբեր մարմինները տաքացնելու համար: 

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):
5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)
6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովափնյա բնակիչները լավ են զգում ջրի մեծ տեսակարար ջերմունակության ազդեցությունն իրենց վրա: Պատճառն այն է, որ ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում գարնանը, այլև դանդաղ էլ սառչում են աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:
7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C°−t1C°)


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է: 
9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1+Q2=0

Ֆիզիկա

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան:

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ)

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար, իսկ ավելի կոնկրետ 100°։

1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

5․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Լավ ջերմահաղորդիչներ են համարվում` Երկաթ, պղինձ, արծաթ:

Վատ ջերմահաղորդիչներ են համարվում`

Հեղուկները, գազերը, և օդը:

6․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Ամենալավ ջերմահաղորդիչները մետաղներն են: Օրինակ ՝ արծաթի ջերմահաղորդականությունը գերազանցում է ջրի ջերմահաղորդականությունը շուրջ 748 անգամ: Վատ ջերմահաղորդիչներ են հեղուկները, իսկ շատ ավելի վատ գազերը և այնպիսի նյութեր ինչպիսիք են բուրդը, բամբակը, խցանը և այլն:

7․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդի ջերմահաղորդականությունը փոքր է ջրի ջերմահաղորդականությունից շուրջ 23 անգամ:

8․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ցածր ջերմահաղորդականությամբ նյութերն օգտագործում են որպես ջերմամեկուսիչներ: Օրինակ ՝ աղյուսե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները՝ բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց:

9․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:

Մեխանիկական էներգիայի փոխակերպումները:

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

 ա. կինետիկ էներգիան;
աճում է
  բ. պոտենցիալ էներգիան; 
նվազում է
գ. լրիվ էներգիան:
պահպանվում է՝ մնում է հաստատուն։

   ա. կինետիկ էներգիան;   բ. պոտենցիալ էներգիան;  գ. լրիվ էներգիան:

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

 

Դիմադրության և շփման ուժերի բացակայությմբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն․ պահպանվում է։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքուն։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:

Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ: 

 Լուծել հետևյալ խնդիրները.