Մատենադարան

423px-2014_Erywań,_Matenadaran_(15)Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը  գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։405px-Matenadaran_entrance

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»

«Մատենադարան» (հայերեն՝ «մատյան» և «դարան») բառը գրաբարում նշանակել է «գրադարան»և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն են։

383px-Matenadaran_5    Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։

Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան:

Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայկական ճարտարապետության հուշարձանների մանրամասեր, խաչքարեր։ Նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59, երկուսն էլ՝ նկարիչ Վան Խաչատուր)։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար: Հիմնական աստիճանների մոտ գտնվում են նույն հեղինակի այլ որմնանկարներ, որոնք պատկերում են ուրարտական ժամանակաշրջանը, այբուբենի ստեղծումը և Մաշտոցի հիմնականում հելլենական նախորդներին։

269px-Thomas_by_roslin

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.