Գործնական աշխատանք, 14.12

Ածական

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Աղմուկոտ, պատկերավոր, հմայքոտ, յուղոտ, գիշերաին, ցավոտ, ձևավոր, գովքելի, շողվոտ, հույզով, վաստակելի, հրապույրոտ, ժպիտով, գույնըզգույն:
2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, սաղարթ, առատ, հորդ
բ.  պահանջ, խիտ, ձեռն, գին, բուն, առատ:

թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, առատաձեռն, հորդառատ, հաստաբուն

ա. աստղ, փուշ, շեկ, քաղցր, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

թշատերև, շիկահեր, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց, աստղազարդ

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. երկչոտ, խոր, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, ծանծաղ, աներկյուղ, ապաշնորհ, խորամանկ, պղտոր, տրտում:

երկչոտ-աներկյուղ, խոր-ծանծաղ, հարազատ-օտար, զուլալ-պղտոր, շնորհալի-ապաշնորհ, ցնծուն-տրտում, միամիտ-խորամանկ

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Հռչակավոր, աժդահա, դաժան, պարծենկոտ, հզոր, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

հռչակավոր-անվանի-նշանավոր

աժդահա-հսկա-վիթխարի

դաժան-անողոք-անգութ

պարծենկոտ-գոռոզ-մեծամիտ

հզոր-զորեղ-հուժկու

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

անճոռնի ճուտիկը սիրուն կարապ կդառնա: (սիրուն, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
լավ կտորից վատ. վերարկու չես կարի: (լավ, վատ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ)
Չքավորի գրպանը դատարկ ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.