Հայոց լեզու

Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը: Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը: Բայի ձև է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա): Գառնուկը ջրհորում մի ինչ որ բան տեսավ , եթե դա դաշտում տեսնել ՛ կփախչեր: (ինչ որ) Պապն պատմում էր մի բան , ինչը որ աղջիկը վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ) Ինչ որ բան ծածկում էր աղբյուրն ու գուռը , որը ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ) Մրջյունը մի ժամանակ մարդ էր , որը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ) Պայմանը այն էր , որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ) Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ) Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ) Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ ,որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ) Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան , որպեսզի Քերականություն սովորիր: (որ, որպեսզի):

4.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպիսի սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց,որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Որ մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից,ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր և երկրների կուսակալ: Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Եվ՛ ՛ հնէաբանը, և ՛ թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

5.Կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր ՛շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա ՛ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը ՛ աչքերը հառելով խավարին: Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ մի ուրիշ՛ մի լավ աշխարհ գտնելու:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.